Սամվել Կարապետյան. Ախուրյանի ափին շահագործվող քարհանքի պայթեցումները խաղաթուղթ է թուրքերի ձեռքում (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է 2000 թվականին Անի կատարած ուխտագնացության մասին: Թանգարանի կարգավիճակ ունեցող Անիի հսկիչները, իմանալով, որ խումբը Հայաստանից է, շրջապատել են ուխտագնացության մասնակիցներին և խնդրել Հայաստան վերադառնալիս մի հնարով դադարեցնել Ախուրյանի հանդիպակաց ափին շահագործվող քարհանքի պայթեցումները: Կարապետյանը պատմել է, թե ինչպես է սենյակ առ սենյակ «նահանջել» ստորգետնյա Անին: «Սա խաղաթուղթ է թուրքերի ձեռքում»,- ասում է Սամվել Կարապետյանը, ով այն ժամանակ արված երկու լուսանկար է ներկայացրել: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |