Պասկալ Մոնյեն համաձայն չէ, որ ԵԱՀԿ ՄԽ միջնորդությունը ԼՂ հարցում չի նպաստել առաջխաղացմանը

Պասկալ Մոնյեն համաձայն չէ, որ ԵԱՀԿ ՄԽ միջնորդությունը ԼՂ հարցում չի նպաստել առաջխաղացմանը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առկա այսօրվա միջնորդական ձևաչափը Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեին խնդրահարույց չի թվում, որի ապացույցներից մեկն այն է, որ մինչև հիմա հենց նա է թույլ տվել խուսափել նոր ռազմական սրացումից, և այդ շատ կարևոր փաստը պետք է հաշվի առնել: Այդ մասին դիվանագետն ասել է, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան ԵՄ-ով փոխարինելու մասին որոշ հայտարարությունները:

Մոնյեի խոսքով, այսօր որպես բազային փաստաթուղթ ընդունված Մադրիդյան սկզբունքները կազմվել են հենց այդ շրջանակներում: Ուստի խոսել այն մասին, որ ՄԽ միջնորդությունը բանակցային գործընթացում չի հանգեցրել տեղաշարժերի, սխալ է: «Դա խոսում է այն մասին, որ մոռացվում է իրավիճակը, որը ստեղծվել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև 1994-ին:

Սակայն կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում անհրաժեշտ է ղեկավարվել, ամենից առաջ, երկու կողմերի ողբերգության փոխադարձ ընդունմամբ մարդկային կորուստների և փախստականների առկայության տեսանկյունից:

Հակամարտության լուծումը, որը խոչընդոտում է տարածաշրջանի զարգացմանը, պետք է հիմնվի ուժեղ կամքի վրա»,- հայտարարել է ֆրանսիացի դիվանագետը, հաղորդում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---