Այսօր տեղի կունենա Օբամայի ու Ռոմնիի վերջին հեռուստաբանավեճը![]() 22 հոկտեմբերի 2012 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի կունենա ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի ու նախագահության թեկնածու Միթ Ռոմնիի վերջին հեռուստաբանավեճը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Արտաքին քաղաքականությանը նվիրված հեռուստաբանավեճը կանցնի Ֆլորիդայի նահանգի Բոկա Ռատոնում, սովորաբար, այն տևում է 1,5 ժամ: Այս «մենամարտը» կբացահայտի հեռուստաբանավեճերի ժանրի հաղթողին, առաջին երկուսւի արդյունքը ոչ ոքի է: Այս բանավեճի թեման ձեռնատու է Օբամային՝ նա որպես նախագահ արտաքին քաղաքական հարցերի լուծման շատ ավելի մեծ փորձ ունի: Ռոմնիի նախորդ հայտարարությունները սկանդալային էին՝ Լոնդունում նա քննադատեց նախապատրաստության մակարդակն Օլիմպիադային, Իսրայելում առաջացրեց պաղեստինցիների դժգոհությունը՝ ասելով, թե իսրայելցինեը գերազանցում են նրանց իրենց մակարդակով, և վերջապես, մեծ աղմուկ հանեց, ասելով, որ Ռուսաստանը ԱՄՆ գլխավոր թշնամին է: Դրանից անմիջապես օգտվեց Օբամայի ընտրական շտաբը՝ «ձախողում» համարելով արտաքին քաղաքականությանն անդրադառնալու նրա փորձերը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |