Հայաստանում անցկացվում է բասկետբոլիի մրցաշար-փառատոն

Հայաստանում անցկացվում է բասկետբոլիի մրցաշար-փառատոն

PanARMENIAN.Net - Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է բասկետբոլի մրցաշար-փառատոն, որն անցկացվելու է 13-14 տարեկան պատանի մարզիկների միջև:

Մրցաշարին մասնակցում են տղաների 19 և աղջիկների 14 թիմեր, որոնցից մեկը ժամանել է Լեռնային Ղարաբաղից, իսկ մյուսները՝ Հայաստանի 8 քաղաքները ներկայացնող թիմեր են:

Մրցաշարի հաղթող թիմերը պարգևատրվելու են մեդալներով և դիպլոմներով, առաջին տեղը գրաված թիմերին հանձնվելու են գավաթներ, հաղորդում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Մրցաշար-փառատոնի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---