Միրչա Լուչեսկու. «Շախտյորը» պատրաստ է արժանի դիմադրություն ցույց տալ «Չելսիին»![]() 22 հոկտեմբերի 2012 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն Չեմպիոնների լիգայի «Չելսիի» հետ խաղի նախաշեմին նշել է, որ նրա սաները պատրաստ են արժանի դիմադրություն ցույց տալ մրցաշարի գործող հաղթողին և լրացուցիչ մոտիվացիայի կարիք չունեն: «Առաջին հերթին ցանկանում եմ ասել, որ տեսարժան խաղն ինձ չի հուզում: Ինձ հուզում են երեք միավորները: Իմ` «Շախտյորում» գտնվելու ժամանակից ի վեր առաջին անգամ մենք խաղում ենք Եվրոպայի գործող չեմպիոնի հետ: Մենք բավարար մոտիվացիա ունենք: Եթե մենք հասնենք դրական արդյունքի, ապա դա ուղղակի հիանալի կլինի»,- Լուչեսկուի խոսքերը հաղորդում է sport-express.ru-ն: «Շախտյոր»-«Չելսի» խաղը կկայանա հոկտեմբերի 23-ին «Դոնբաս Արենա» մարզադաշտում: E խմբում երկու թիմերն ունեն չորսական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար 1-ին և 2-րդ տեղերը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |