Կովկասցիներն ու գնչուները զանգվածային ծեծկռտուք են սարքել, ձերբակալվել է 40 մարդ

Կովկասցիներն ու գնչուները զանգվածային ծեծկռտուք են սարքել, ձերբակալվել է 40 մարդ

PanARMENIAN.Net - Բելառուսի մայրաքաղաք Մինսկի «Ժդանովիչի» շուկայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Ռուսաստանի քաղաքացիների մասնակցությամբ: Փոխըմբռնման բացակայությունը բջջային հեռախոսի գնի վերաբերյալ երկու անձանց միջև վերածվել է զանգվածային դիմակայության տրավմատիկ զենքի կիրառմամբ:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին: Ըստ ականատեսների, ՌԴ քաղաքացի գնչուներն ու կովկասյան հանրապետությունների բնակիչները զանգվածային ծեծկռտուք են սարքել, հայտնել է «ԲելՊԱՆ»-ը:

Տրավմատիկ զենքից արձակած փամփուշտներից երեք մարդ է տուժել: Ձերբակալվել է 40 մարդ: Որոշվում է քրեական գործի հարուցման հարցը, հայտնում է newsru.com.-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---