Նինո Կատամաձեն գարնանը կրկին Երևանում կլինի![]() PanARMENIAN.Net - Վրաց ջազ երգչուհի և կոմպոզիտոր Նինո Կատամաձեն Երևան կժամանի 2013թ. գարնանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Նինո Կատամաձե & Insight խմբի տնօրեն Նատալիա Լոմոնոսովան: Նրա խոսքով` երգչուհին Հայաստանում կգտնվի իր նոր` «Green» ալբոմի շնորհանդեսի առթիվ: Այն հարցին, թե երբ պարզ կլինեն Կատամաձեի այցի, ինչպես նաև ի օժանդակություն ձայնասկավառակին Երևանում կայանալիք համերգների հստակ ժամկետները, Լոմոնոսովան նշեց, որ այդ առնչությամբ խումբը բանակցություններ է վարում «Շարմ Հոլդինգ» ընկերության հետ: «Green»-ը Նինո Կատամաձե & Insight խմբի հինգերորդ ստուդիական ալբոմն է, որը ձայնագրվել է Բեռլինի TRIXX Studios-ում և թողարկվել 2011 թվականին : Նախորդ 4 ալբոմները կրել են համապատասխանաբար «Black» (2006),«White» (2006),«Blue» (2008) և «Red» (2010) անվանումները: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |