Իսրայելը ցանկանում է հաշտվել Թուրքիայի հետ![]() 22 հոկտեմբերի 2012 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը պատրաստ է առանց նախնական պայմանների բանակցությունների սեղանի շուրջ նստել Թուրքիայի հետ կարգավորելու համար երկկողմ հարաբերությունները, ասվում է Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն նույնպես արտահայտվել էր Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու օգտին: «Թուրքիան ու Իսրայլեը երկու կայուն և կաևոր երկրներ են անկայուն տարածաշրջանում, որոնց ժողովրդների հարաբերությունները դարերի խորքն են գնում: Թուրքիան ու Իսրայելը ուղիներ են որոնում երկկողմ կապերի համար, մենք մտադիր ենք վերականգնել դրանք»,-ասել է Նեթանյահուն թուրքական ԶԼՄ-ներին: Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները փչացան 2008-2009թ. Գազայի հատվածում Իսրայելի գործողություններից հետո և փակուղի մտան 2010-ի մայիսին, երբ կասեցվեց «Ազատության նավատորմի», որի կազմում կար նաև թուրքական նավ, մուտքը Գազայի հատված: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |