ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՊԵՐՄԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ19 ապրիլի 2005 - 09:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը հանդիպել է ՌԴ Պերմի մարզի նահանգապետի պաշտոնակատար Օլեգ Չիրկունովի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի մարզերի ու Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների, մասնավորապես, Պերմի մարզի հետ համագործակցության հեռանկարները: Գ.Ղարիբջանյանը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան վերջին այցելությունը, ինչպես նաեւ Հայաստանում Ռուսաստանի տարվա անցկացումը նոր լիցք կհաղորդեն երկկողմ համագործակցության ընդլայնմանը բոլոր ոլորտներում: Պայմանավորվածություն է ձեռքբերվել առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ, մասնավորապես, Հայաստանում եւ Պերմի մարզում արտադրվող ապրանքների մասին տեղեկատվության փոխանակման եւ երկու կողմերի գործարար շրջանակների միջեւ շփումներին աջակցելու ուղղությամբ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |