Կիևում կայացել է Ուկրաինայի Հայերի միությանն առընթեր Փորձագիտական խորհրդի երկրորդ նիստը![]() 22 հոկտեմբերի 2012 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին Կիևում կայացել է Ուկրաինայի Հայերի միությանն առընթեր Փորձագիտական խորհրդի երկրորդ նիստը: Միջոցառմանն արդեն ընդլայնված կազմով ներկա են գտնվել հայ փորձագետներ, ովքեր ներկայացնում են գործունեության տարբեր ոլորտներ: Նիստի մասնակիցները քննարկել են հարցեր, որոնք վերաբերվում են տաղանդավոր երիտասարդությանն աջակցությանը, հայկական պատմական ժառանգության պահպանմանը, ՈՒՀՄ զարգացման կարևոր ուղղություններ, հաղորդում է Analitika.at.ua-ն: Նիստում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ, մասնավորապես, փորձագետներն առաջարկել են Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանին առաջիկայում կազմակերպել Ուկրաինայի հայ բժիշկների համագումար: Անվերապահ աջակցություն է ստացել ՈՒՀԿ քարտուղարության նախաձեռնությունը հրավիրել բոլոր հայազգի պատգամավորներին ընդհանուր ժողովի, որտեղ կքննարկվեն Ուկրիանայի հայկական համայնքի համախմբան և այլ համայնքների հետ նրա փոխգործակցության հարցերը: ՈՒՀՄ-ն հետագայում ևս կներգրավի անվանի փորձագետների` տարբեր ուղղությունենրում աշխատանքի բարելավման համար: Փորձագիտական խորհրդի առաջին նիստի արդյունքներով որոշում է ընդունվել զարգանալ հետևյալ ուղղություններով` հայերի ինտեգրացիան ուկրաինական հասարակությունում և նրանց համախմբումն ազգային ինքնության պահպանման նպատակով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |