ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿԻՊՐՈՍԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - Հայաստանում Կիպրոսի դեսպան Լեոնիդաս Պանտելիդեսին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին է հանձնել հավատարմագրերի կրկնօրինակները, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Վարդան Օսկանյանը շնորհավորել է դեսպանին եւ հաջողություն մաղթել Հայաստանում դիվանագիտական առաքելության մեջ: Նախարարը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեության ընթացքում կնպաստի Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ համագործակցության ամրապնդմանը, առեւտրատնտեսական կապերի աշխուժացմանը, ինչպես նաեւ` միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկկողմ համագործակցության զարգացմանը: Կիպրոսի դեսպանն իր հերթին բարձր է գնահատել հայ-կիպրական ավանդական բարեկամական կապերը` հատկապես ընգծելով կիպրահայ համայնքի դերը: Նա հակիրճ ներկայացրել է Կիպրոսի հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ պատրաստակամություն է հայտնել զարգացնելու երկու երկրների միջեւ առեւտրատնեսական եւ քաղաքական հարաբերությունները` շեշտը դնելով եվրաինտեգրման հարցում Հայաստանի հետ Կիպրոսի փորձի փոխանակման վրա: Վարդան Օսկանյանը պաշտոնապես հրավիրել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարին այցելել Հայաստան:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---