Դ. Ուսուպաշվիլի. Խորհրդարանում կստեղծվի Սահակաշվիլիի ռեժիմի «հանցավոգործությունների» հետաքննության հանձնաժողով![]() 22 հոկտեմբերի 2012 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի նոր խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին, ով ընտրվել է այդ պաշտոնում կիրակի օրը, հայտարարել է «ՌԻԱ Նովոստիին», որ խորհրդարանում կստեղծվի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կառավարման շրջանում կատարված «հանցագործությունների» հետաքննչական հանձնաժողով: Ուսուպաշվիլիի խոսքով, սպասվում են մի քանի աղմկահարույց գործեր : «Ես կասկածում եմ, որ շատ բաներ շուտով հայտնի կդառնան և մենք կիմանանք բռնության, էլիտար կոռուպցիայի, քաղաքական հետապնդման կոնկրետ փաստերի մասին: Բայց մենք պետք է անցնենք շատ նեղ կածանով, որպեսզի քայլ չկատարենք դեպի ռևանշիզմ կամ անտարբերություն»,- ասել է նա «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում: Ուսուպաշվիլին նաև հաղորդել է, որ խորհրդարանը պլանավորում է ստեղծել հետաքննչական հանձնաժողով, որը, ինչպես ենթադրվում է, կգլխավորի նրա կինը` Թինաթին Խիջաշելին, ով Վրաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդներից է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |