Անվանի բրիտանացի երգիչ Ջեյմս Բլանտն ավարտել է երաժշտական կարիերան

Անվանի բրիտանացի երգիչ Ջեյմս Բլանտն ավարտել է երաժշտական կարիերան

PanARMENIAN.Net - Անգլիացի երգիչ և կոմպոզիտոր Ջեյմս Բլանտն ավարտել է երաժշտական կարիերան: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին մի քանի օր առաջ, հաղորդում է Lenta.ru-ն` մեջբերելով The Daily Mail-ին: 38-ամյա երաժշտի խոսքով, ապագայի պլանների մեջ չի մտնում նոր երգեր գրելը: Բլանտը հայտարարել է, որ ցանկանում է կենտրոնանալ անձնական կյանքի վրա և հանգստանալ:

Նախկին զինվորական Բլանտը ձայնագրել է երեք ձայնասկավառակներ, որոնք աշխարհում վաճառվել են 18 մլն օրինակով:

Երաժշտի դեբյուտային սկավառակը` «Back to Bedlam», լույս է տեսել 2004-ին և զբաղեցրել առաջին հորիզոնականներն աշխարհի շատ երկրներում, այդ թվում` Բլանտի հայրենիքում` Մեծ Բրիտանիայում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---