ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԲԱՑՎԵԼ ԵՄ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Եվրամիությունը շահագրգռված է Հարավային Կովկասի երկրներում իր մշտական ներկայացուցչության արագ բացմամբ, այդ թվում նաեւ Ադրբեջանում: Այս մասին հայտարարել է Ադրբեջան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ, Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Մարի Անն Իսլեր Բեգինը` Բաքվում կայացած կոմիտեի նիստում, տեղեկացնում է Ինտերֆաքս-Ադրբեջան գործակալությունը: «Մեր գլխավոր խնդիրներից մեկը Ադրբեջանում մշտական լայնամասշտաբ ներկայացուցչության բացումն է»,- ասել է նա: Նրա խոսքերով` Եվրամիությունը շահագրգռված է Ադրբեջանի տնտեսությունում ներդրումների ավելացմամբ, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իր դերի ակտիվացմամբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---