ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐՆ ԵՆ19 ապրիլի 2005 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Չկա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ավելի ճիշտ ուղի, քան փոխզիջումները: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով`` նա բազմիցս հայտնել է իր տեսակետը, որում արտացոլվում է ներկայիս իրողությունը: «Ես վստահ եմ եղել եւ կլինեմ, որ դա է ճիշտ լուծումը»,- նշել է նա: Միեւնույն ժամանակ նախարարը նշել է, որ պատրստ չի ավելի մեծ փոխզիջումների, քան պահանջում է իրադրությունը: Մեկնաբանելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները` նա նշել է, որ դրանք չեն հանգեցնի պատերազմի, սակայն որպես պաշտպանության նախարար նա պետք է պատրաստ լինի երեք օր հետո հնարավոր ռազմական գործողությունների սկսմանը: Խոսելով հայտարարությունների մասին, ըստ որոնց որոշ մարդիկ փոխզիջումներն ընդունում են պարտություն հոգեբանական պատերազմում` Ս.Սարգսյանը նշել է, որ ներկայումս հանրապետությունում շատ են բեմականացում խաղում, որտեղ գլխավոր դերերը բաշխված են պատվիրատուների եւ կատարողների միջեւ: «Ես չունեմ խնդիր կատարողների հետ, որոնց շրջանում կան նաեւ լրագրողներ, որոնք այնքան էլ հաջողված չեն իրենց գործում, եւ նախկին պաշտոնատար անձինք, որոնք հաջողության չեն հասել իրենց բնագավառում»,- նշել է նա: «Ինչ վերաբերում է պատվիրատուներին,- շարունակել է նախարարը,- ապա նրանք հիմնականում ապատեղեկացնում են բնակչությանը եւ խեղաթյուրում իմ խոսքերը»: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ հայ հասարակությունը ոչ միայն պատվիարտուներից եւ կատարողներից է կազմված, եւ յուրաքանչյուրն իր սեփական կարծիքի իրավունք ունի: «Մենք չենք ուզում պատերազմ, ինչպես չենք ցանկացել 1992 թվականին, սակայն այն ժամանակ մեզ պարտադրեցին դիմել այդ քայլին, եւ Հայաստանը պատվով դուրս եկավ դրանից»,- ընդգծել է նա: Նրա խոսքերով` եթե այսօր եւս Հայաստանին ստիպեն պատերազմել, ապա այսօր հանրապետությունը կրկին պատվով դուրս կգա: Ինչպես նշել է նախարարը, ներկայումս Ադրբեջանում նույնպես կան մարդիկ որոնք չեն ցանկում 1988 թվականի կրկնությունը: «Չի կարող պատահել, որ փոխզիջումներ չլինեն ղարաբաղյան հարցում»,- ընդգծել է Ս.Սարգսյանը: Նրա խոսքերով` փոխզիջումները Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքներն են: Լեռնային Ղարաբաղը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում, եւ չի կարող ունենալ անկլավային կարգավիճակ: Պատասխանելով այն հարցին, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կա՞ արդյոք ճնշում միջազգային հանրության կողմից` նախարարը նշել է, որ նման բան չկա, իսկ եթե նույնիսկ լինի, ապա դա հավասար չափով կլինի նաեւ Ադրբեջանի վրա: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |