Գյումրիում բացվել է «Հայփոստի» արդիականացված ևս երկու բաժանմունք

Գյումրիում բացվել է «Հայփոստի» արդիականացված ևս երկու բաժանմունք

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Հայփոստ» ՓԲԸ Գյումրիի թիվ 4 և թիվ 8 ամբողջությամբ արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողությունը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Վերաբացման արարողությանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը,Գյումրիի Քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Հայփոստ»-ի հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայփոստ ՓԲԸ ղեկավարությունը և աշխատակիցներ, Գյումրիի բնակիչներ:

Հայփոստ ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթը» 2012 թ. շարունակում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման և զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն մինչև տարեվերջ նախատեսվում է արդիականացնել և նոր ստանդարտներին համապատասխանեցնել 50 փոստային բաժանմունք և մասնաճյուղ: 15 փոստային բաժանմունք կարդիականացվի Երևանում, 35-ը`մարզերում: Հայփոստ Թրասթ Մենեջմենթ-ն առանձնակի ուշադրություն է դարձնումմարզերում Հայփոստ-ի պատշաճ ներկայությանը, փոստային և հարակից ծառայություների զարգացմանը:

Շինարարական և արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ ևս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները,տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ և սարքավորում: Փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության արդիականհամակարգերով, տեսագրող սարքավորումներով:

Նոր ենթակառույցներիև սարքավորման կիրառումն այսուհետ ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցելու հնարավորությունկտա Գյումրիի բնակիչներին:

Հայփոստ Թրասթ Մենեջմենթը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակիցսուրհանդակային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ` Հայփոստը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---