«Հարսնաքարի» գործով ապացույցների հետազոտման կարգի մասին որոշումը դատավորը կհրապարակի հաջորդ նիստին

«Հարսնաքարի» գործով ապացույցների հետազոտման կարգի մասին որոշումը դատավորը կհրապարակի հաջորդ նիստին

PanARMENIAN.Net - «Հարսանաքարի» գործով դատական նիստը քիչ առաջ հետաձգվեց: Դատավորը մերժեց ամբաստանյալ Արման խաչատրյանի փաստաբան Ավագ Լալայանի՝ դատախազ Արթուր Դավթյանի ինքնաբացարկի մասին միջնորդությունը: Այնուհետև դատարանն անցավ ապացույցների հետազոտման կարգը սահմանելուն, լսվեցին դատախազի, տուժողի ներկայացուցչի, ամբաստանյալների պաշտպանների առաջարկները, որից հետո դատական նիստը հետաձգվեց: Ապացույցների հետազոտման կարգի մասին որոշումը դատավորը կհրապարակի հաջորդ նիստին, որը տեղի կունենան հոկտեմբերի 24-ին, ժամը 12-ին:

Միջադեպ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում

Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է 6 մարդ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---