Շարմազանով. Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծումը և Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն անթույլատրելի են22 հոկտեմբերի 2012 - 18:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ասուլիսին ասել է, որ ԱՊՀ ՄԽՎ համաժողովի նախորդ օրը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման և տարածաշրջանային հնարավոր զարգացումների վերաբերյալ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացների խորացմամբ և ակտիվորեն ներգրավված է դրանցում: Նրա խոսքով` դրա վառ ապացույցներից մեկը Հայաստանի կողմից ԱՊՀ-ում ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագրի վավերացումն է: Տարածաշրջանային կայունության և անվտանգության համատեքստում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս փուլին` Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ խնդրի ռազմական լուծումը և Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն անթույլատրելի են: Նա հավելել է, որ միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի ադրբեջանական որևէ սադրանք: ԱԺ փոխնախագահը վերահաստատել է ՀՀ պաշտոնական տեսակետն այն մասին, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների արդյունքում` երեք հայտնի սկզբունքների հիման վրա: Ալեքսեյ Սերգեևն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ ԱԺ պատգամավորների ակտիվ աշխատանքն ԱՊՀ ՄԽՎ-ում` հույս հայտնելով, որ արդյունավետ փոխգործակցությունը հետագայում ևս կշարունակվի: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը` ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, խնդրի բացառապես խաղաղ լուծման կողմնակիցն է: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի գալիք նախագահական ընտրություններին: Ալեքսեյ Սերգեևը տեղեկացրել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն այս ընտրություններին ևս պատրաստ է հանդես գալ դիտորդական առաքելությամբ: Էդուարդ Շարմազանովը ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարին հավաստիացրել է ժողովրդավարական, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու՝ Հայաստանի իշխանությունների պատրաստակամության և վճռականության մասին: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |