Համահայկական մարաթոնին հավաքված գումարի մի մասը կհատկացվի սիրիահայերին![]() 22 հոկտեմբերի 2012 - 18:17 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունը հայտարարում է, որ Հեռուստամարաթոն 2012 դրամահավաքի ընթացքում Հայաստանի և Արցախի նվիրատուների կողմից նվիրաբերված գումարի 10%-ը կուղղվի սիրիահայերի հրատապ կարիքներին: Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել նաև Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը, որը նույն նպատակին կուղղի նոյեմբերի 15-18 անցկացվող ավանդական հեռախոսամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարի 10%-ը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից: Ինչ վերաբերում է Հիմնադրամի ԱՄՆ Արևմտյան շրջանի տեղական մարմնի բարերաների կողմից նվիրաբերված գումարներին, ապա միայն հեռուստամարաթոնի օրը` նոյեմբերի 22-ին հավաքված գումարի 10%-ը կօգտագործվի Հայաստանում հանգրվանած սիրահայերի առաջնային կարիքները հոգալու նպատակով: Նշենք, որ բացառություն կկազմեն նպատակային նվիրատվությունները, որոնք բարերաների ցանկությամբ կուղղվեն միմիայն իրենց կողմից մատնանշված ծրագրերի իրագործմանը: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ,«Հայաստան»համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահությունը ս.թ. օգոստոսի կեսերին որոշում էր կայացրել բացել դրամային և արտարժութային բանկային հաշիվներ` սիրիահայությանն օժանդակելու նպատակով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |