ԼՂՀ ԱԳՆ-ում Անջեյ Կասպշիկի հետ քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը

ԼՂՀ ԱԳՆ-ում Անջեյ Կասպշիկի հետ քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը

PanARMENIAN.Net - Հհոկտեմբերի 22-ին, ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հոկտեմբերի 23-ին անցկացվելիք դիտարկման կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին շփման գծում տիրող իրավիճակը, ինչպես նաև անդրադարձան երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք կարեւոր հարցերի, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---