ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿԱՅՑԵԼԻ ԱԴՐԲԵՋԱՆ

PanARMENIAN.Net - Այս տարվա հունիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներիկայացուցիչ Հեյկի Թալվիթիեն կայցելի Ադրբեջան: Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան լորի Բրիսթոուն Եվրամիությունում նախագահող երկիր Լյուքսեմբուրգի անունից` Եվրամիության եւ Ադրբեջանի խորհրդարանական համագործակցության կոմիտեի վեցերորդ նիստում: Նրա խոսքերով` առաջիկա այցի նպատակը ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության զարգացումն է, ինչպես նաեւ երկրում նախընտրական իրավիճակին ծանոթանալը: Այցի շրջանակներում նախատեսված է Հ.Թալվիթիեի հանդիպումը Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---