Վիկ Դարչինյան. Ռուսաստանում մենամարտելու պարագայում ինձ կաջակցի առնվազն 10 հազար երկրպագու![]() 22 հոկտեմբերի 2012 - 20:28 AMT PanARMENIAN.Net - Վախթանգ Դարչինյանը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանում մենամարտելու դեպքում նրան կաջակցեն առնվազն 10 հազար երկրպագուներ: «Հայաստանը մոտ է Ռուսաստանին, և Մոսկվայում էլ իմ հայրենակիցները շատ են: Երբ լինում եմ ռուսական մայրաքաղաքում, հաճախ մոտ 200 հոգուց բաղկացած խնջույքներ ենք կազմակերպում: Այնպես որ համոզված եմ, որ եթե դահլիճում տեղավորվի 10 հազար մարդ, ապա նրանք կերկրպագեն ինձ: Հաշվի առնելով Ռուսաստանում հայերի քանակը, ապա դա նվազագույնն է, որ կարելի է ակնկալել»,-Դարչինյանի խոսքը փոխանցում է BoxKO.ru-ն: Բռնցքամարտիկի խոսքով, Մոսկվայի մենամարտն իր համար կարող է ընթանալ ինչպես իր հազարատ հարկի տակ: Համաձայն պրոմոուտեր Վլադիմիր Խրյունովի, Մոսկվայում դեկտեմբերի 2-րդ կեսին ծրագրվում է անցկացնել գերթեթև քաշային կարգի մենամարտ` Ալեքսանդր Բախտինի և 2 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանի միջև: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |