ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ19 ապրիլի 2005 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Հայաստանում չկան նախադրյալներ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով` լուրերն այն մասին, թե կառավոր կոալիցիան սպառել է իրեն, ճիշտ չեն, հակառակ դեպքում այն կփլուզվեր: Ուղղակի Հայաստանի քաղաքական կուսակցություններն անցկացնում են նախընտրական արշավ` արդեն կայացած ընտրություններից հետո, ավելացրել է նա: Մեկնաբանելով Հայաստանում հնարավոր հեղափոխության առնչությամբ հայտարարությունները` Ս.Սարգսյանը նշել է, որ կան մարդիկ, որոնք իրենց չեն տեսնում ոչ մի դերում, բացի հեղափոխականների դերում լինելուց: Նրա խոսքերով` Միխեիլ Սահակաշվիլին եւ Վիկտոր Յուշչենկոն ընտրել են իշխանափոխության քաղաքակիրթ ձեւ, սակայն դա եւս հնարավոր է միայն այն դեպքում, երբ կառավարող կոալիցիան ի վիճակի չի կատարել իր պարտականությունները:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |