Երուսաղեմում հրաժեշտ են տվել հայ պատրիարքին

Երուսաղեմում հրաժեշտ են տվել հայ պատրիարքին

PanARMENIAN.Net - Երուսաղեմում տեղի է ունեցել հայ պատրիարք, 93-ամյա Թորգոմ Մանուկյանի թաղման արարողությունը: Պատրիարքը մահացել է հոկտեմբերի 12-ին: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Երուսաղեմի հին քաղաքի 4 ավանդական թաղամասերից մեկը վերջին 1600 տարիների ընթացքում պատկանում է հայերին: Այժմ այնտեղ բնակվում է 1000-ից պակաս մարդ:

Նախքան Երուսաղեմի պատրիարք դառնալը, Թորգոմ Մանուկյանը գլխավորել է ԱՄՆ հայկական եկեղեցին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---