ՄԱՅԻՍԻ 10-ԻՆ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԸ

PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին Բուդապեշտում կկայանա հայ զինվորական Գուրգեն Մարգարյանի2004 թվականի փետրվարի 19-ի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ հերթական երրորդ դատական նիստը: Այս մասին տեղեկացրել է Ռ.Սաֆարովի դատապաշտպան Ադիլ Իսմայլովը: Նրա խոսքերով` առաջիկա նիստում կներկայացվեն եւ կքննարկվեն դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները, որոնց ենթարկվել է ադրբեջանցի սպան: Այդ պրոցեդուրան Ռ.Սաֆարովն անցել է Բուդապեշտի փորձագիտության ինստիտուտում: Նրա շահերը դատի ժամանակ կներկայացնեն նույն հունգար դատապաշտպաններ Պետեր Զալայն ու Գեորգ Մադյարը: Ա.Իսմայլովի խոսքերով` նա միակն է, որ Ադրբեջանի կողմից կմասնակցի դատին: Ռ.Սաֆարովի նկատմամբ դատական գործընթացն սկսվել է անցյալ տարվա նոյեմբերից: Վերջին դատական նիստն անցկացվել է ընթացիկ տարվա փետրվարի 8-ին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---