Հոկտեմբերի 23-ին Երևան կժամանի ֆրանսիական պատվիրակություն![]() 22 հոկտեմբերի 2012 - 21:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքների բարեկամացման շրջանակներում հոկտեմբերի 23-ին Երևան է ժամանելու 20 հոգուց բաղկացած պատվիրակություն: Պատվիրակությունը կգլխավորեն Օ-դը-Սեն դեպարտամենտի փոխնախագահ Իվ Ռեվիյոնը և Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը: Պատվիրակության կազմում կլինեն նաև ֆրանսիական խորհրդարանի պատգամավոր Պատրիկ Դևեջյանը և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Այցի ընթացքում նախատեսվում է 1915թ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ցեղասպանության թանգարանին փոխանցել ֆրանսիական արխիվների չհրապարակված նյութեր` ավելի քան 200 չհրապարակված լուսանկարներ, ինչպես նաև Մարդինում, Ուրֆայում և Դիարբեքիրում ֆրանսիական առաքելությունների նամակագրությունը: Բացի այդ թանգարանին կփոխանցվի Հայաստանում 1895-1896թթ կոտորածները և փախստականների պատմությունները նկարագրող մի քանի դպրոցական տետրեր: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է լրագրող Ժան Էկիյանը, պատվիրակության անդամները կհանդիպեն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, կայցելեն Երևանի № 48 դպրոց: ՀՀ ԱԳՆ –ում կկայանա պատվիրակության հանդիպումը ՀՀ ԱԳ նախարարի` ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Քրիստիան Տեր-Ստեփանյանի հետ: Ֆրանսիական պատվիրակությունը կայցելի նաև Մատենադարն և կպատասխանի լրագրողների հարցերին: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի անունից պատվիրակության պատվին ընդունելություն կկազմակերպվի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |