ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱՍԱԼ ՉԷ, ԱՅԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է19 ապրիլի 2005 - 11:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը կտրականապես համաձայն չէ այն հայտարարություններին, որ Հայաստանը Ռուսաստանի վասալն է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով` ինքը երբեք չի նկատել, որ ռուսական կողմից որեւէ մեկն այնպիսի պահանջ ներկայացնի Հայաստանին, որը ոտնահարի իր արժանապատվությունը` որպես հայի: «Ռուսաստանի հետ մենք գործընկերներ ենք»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: Պատասխանելով այն հարցին, թե Թբիլիսից Հայաստան ռուսաստանյան ռազմակայանի տեղափոխման մասին տեղեկատվությունը համապատասխանու՞մ է իրականությանը, պաշտպանության նախարարը նշել է, որ նման առաջարկի մասին ոչ մի տեղեկություն չունի:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |