ԱՊՐԻԼԻ ՎԵՐՋԻՆ ԿԱՎԱՐՏՎԻ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ19 ապրիլի 2005 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ակտիվ համագործակցում է Միացյալ նահանգների հետ, եւ երկկողմ հարաբերությունները նորմալ են զարգանում: Այս մասին, մեկանաբանելով հայ-ամերիկյան ներկայիս հարաբերությունների մակարդակը, հայտարարել է ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Ինչ վերաբերում է Նահանգների կողմից տրամադրվող կապի միջոցներին, ապա նրա խոսքերով, դա պետք չէ դիտել որպես ռազմատեխնիկական համագործակցություն, քանի որ դա միայն հումանիտար օգնություն է: «Միացյալ Նահանգների հետ համագործակցությունում նոր ուղղություններ առայժմ չկան: Մենք համագործակցում ենք մասնագետների վերապատրաստման եւ պատրաստման ոլորտում, ինչպես նաեւ` խաղաղարար գործունեությունում համատեղ մասնակցությամբ»,- ավելացրել է նա: Պատասխանելով ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին հարցին` Ս. Սարգսյանը նշել է, որ ապրիլի վերջին պատրաստ կլինի ՆԱՏՕ-ի հետ անհատական համագործակցության ծրագիրը: Սակայն նրա խոսքերով, դա չի հակասում Հայաստանի համագործակցությանը ՀԱՊԿ շրջանակներում: ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն անցկացվում է 26 +1 բանաձեւի համաձայն:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |