Կայացել է Դուքենդո Ֆուլլ Կոնտակտ կարատեի Հայաստանի առաջնությունը![]() 23 հոկտեմբերի 2012 - 11:17 AMT PanARMENIAN.Net - «Միկա» մարզահամալիրում կայացել է Դուքենդո Ֆուլլ Կոնտակտ կարատեի Հայաստանի առաջնությունը: Մասնակցել են 200 մարզիկներ, որոնք ընտրվել են 10 մասնաճյուղերում մրցումների ընթացքում`գրավելով 1-ին և 2-րդ մրցանակային տեղերը: Առաջնության մրցանակային ֆոնդը կազմել է 1 մլն դրամ, որը բաժանվել է լավագույն մարզիկների միջև: Իսկ լավագույնների կոչմանն են արժանացել Անդրանիկ Թորոսյանը (33կգ), Ալբերտ Կիրակոսյանը (48 կգ), Տիգրան Սիմոնյանը (55կգ), Արման Կարապետյանը (60 կգ), Սարգիս Մկրտչյանը (65 կգ) և Վահե Բաղդասարյանը (75), PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Դուքենդո Ֆուլլ Կոնտակտ կարատեի ֆեդերացիայից: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |