Մասուդ Մոհամմադիան. Հայաստանը հիանալի շուկա է Արևելյան Ադրբեջանի համար

Մասուդ Մոհամմադիան. Հայաստանը հիանալի շուկա է Արևելյան Ադրբեջանի համար

PanARMENIAN.Net - Իրանը բարձրացնում է Հայաստանի հետ համագործակցության մակարդակը նոր համաձայնագրերի կնքումից հետո: Այդ մասին հաղորդել է Արևելյան Ադրբեջանի Գյուղատնտեսական ջիհադի բաժանմունքի գլխավոր տնօրեն Մասուդ Մոհամմադիանը Հայաստանի Արմավիրի մարզի նորարարական կենտրոնի ղեկավար Արամ Վարդանյանի հետ հանդիպման ժամանակ:

Մոհամմադիանը, նշելով, որ Հայաստանը հիանալի շուկա է Արևելյան Ադրբեջանի համար, հայտարարել է Հայաստանի հետ առևտրատնտեսության համագործակցության մեծ պոտենցիալի մասին, հաղորդում է IRNA-ն:

Նրա խոսքով, տարբեր փորձագիտական խմբերի փոխանակումը, հատկապես գյուղատնտեսության և բնական պաշարների ոլորտում, դրական կանդրադառնա հայ-իրանական կապերի վրա:

Ավելի վաղ իրանական Արևելյան Ադրբեջան նահանգի և Արմավիրի մարզի միջև պայմանագիր է կնքվել հակակարկտային կայաններ գնելու մասին:

Արմավիրի «Բարվա» նորարարական կենտրոնի հետ ստորագրած պայմանագրի համաձայն, իրանական կողմը ձեռք կբերի հակակարկտային կայաններ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---