Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիան ծանր վիճակում է. քաղաքական ծրագրերը փակուղի են մտել![]() 23 հոկտեմբերի 2012 - 14:17 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիան ծանր վիճակում է. քաղաքական ծրագրերը փակուղի են մտել: Ասադին հեռացնել չստացվեց, հիմա կամ պետք է հրաժարվի իր մտադրություններից, կամ ռազմական միջամտության դիմի», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով` Թուրքիան ընտրել է երկրորդ տարբերակը: Բայց քանի որ վերջին հարցումները ցույց տվեցին, որ բնակչության 74 տոկոսը դեմ է ռազմական գործողություններին, իսկ Էրդողանը պոպուլիստ գործիչ է, հիմա պայմանների նախապատրաստման փուլն է: Էրդողանը, քրդական գործոնն օգտագործելով, պիտի կարողանա համոզել, որ Սիրայից վտանգ է սպառնում:: Ռազմական գործողությունները սկսվեու դեպքում, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, կզարգանան հետևյալ կերպ` Թուրքիան մի քանի տասնյակ կմ կմտնի Սիրիայի տարածք և կփորձի բուֆերային գոտի ստեղծել: Հայաբնակ Հալեպը գտնվում է սահմանից 50-60 կմ վրա և այս առումով զարգացումները մտահոգիչ են: «Առայժմ Հալեպի համար պայքարն ավարտվել է: Ապստամբներն այլևս մեծածավալ գործողությունների հնարավորություն չունեն, անցել են ահաբեկչական փոքր գործողությունների», - նշեց Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով՝ Սիրիայում իրավիճակը հիմա կայուն է, որովհետև հավասարակշռություն է հաստատվել Ասադի և ապստամբների ուժերի միջև: Այս վիճակը կարող է պահպանվել մինչև 2 տարի, եթե հաշվի առնենք նաև, որ Ասադին հաջողվել է պահպանել վերնախավի, բնակչության մեծ մասի, նույնիսկ՝ սունիների համակրանքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |