Օբաման հաղթել է հեռուստաբանավեճի եզրափակիչ փուլում

Օբաման հաղթել է հեռուստաբանավեճի եզրափակիչ փուլում

PanARMENIAN.Net - ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հաղթել է հեռուստաբանավեճի եզրափակիչ փուլում:

Ըստ ամերիկյան Սի-Բի-Էս հեռուստաալիքի, Օբամայի օգտին ձայն է տվել ընտրողների 53 տոկոսը, նրա հիմնական մրցակցի՝ Միթ Ռոմնիի համար 23 տոկոսը, ընտրության հարցում չի կողմնորոշվել 24 տոկոսը:

Սխալների հավանականությունը կազմում է 4 տոկոս:

Ամերիկյան Սի-Էն-Էնը ևս հաստատում է Օբամայի հաղթանակը, սակայն այլ տոկոսային հարաբերակցություն է բերում՝ 48 տոկոս և 40 տոկոս:

Այս բանավեճն ամբողջությամբ նվիրված էր ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցերին, հայտնում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---