Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է առավել իրատեսական փաստաթղթեր կազմել![]() 23 հոկտեմբերի 2012 - 17:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը շարունակում է խորհրդակցությունները մարզպետարաններում, որոնց ընթացքում քննարկվում են սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը, հրատապ այլ հարցեր: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Փոխվարչապետն այսօր խորհրդակցություններ է անցկացրել Տավուշի և Լոռիի մարզպետարաններում: Ներկայացվել են 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզերի համայնքներում բյուջեների կատարողականի ցուցանիշները: Անդրադարձ է եղել նաև 2013թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացին: Փոխվարչապետը համայնքապետերին հորդորել է մինչև դեկտեմբերի 25-ն ավարտել բյուջեների նախագծերի կազմման աշխատանքները` հաշվի առնելով «2013 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանված դոտացիաների ծավալը: Նա առաջարկել է առավել իրատեսական փաստաթղթեր կազմել` նկատելով, որ դրան նպաստում է նաև մինչեւ 2008թ. կուտակված ապառքների զրոյացման միջոցով բազաների «մաքրման» օրենսդրական լուծումը: Տարածքային կառավարման նախարարության և մարզպետարանների պատասխանատուներին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում մեթոդական աջակցություն ցուցաբերել համայնքներին: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև արդյունավետ վարչարարության հետ կապված հարցեր: Համայնքապետերն անդրադարձել են դատական համակարգի հետ հանդիպող բարդություններին: Նրանք փոխվարչապետին առաջարկել են համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով դյուրացնել համայնք-դատարան շղթայում գործող մեխանիզմները: Փոխվարչապետը տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ Արդարադատության նախարարության հետ աշխատանքներ են իրականացվում:: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |