Երևանի և Կահիրեի միջև անմիջական կապերը կզարգանան![]() 23 հոկտեմբերի 2012 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում ունեցավ Կահիրեի նորանշանակ նահանգապետ Ուսամա Ահմադ Քամալի հետ: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևանի և Կահիրեի միջև անմիջական կապերի զարգացմանը, մասնավորապես` երկու քաղաքների միջև իրավական փաստաթղթի ստորագրման, փոխայցելությունների ակտիվացմանն ու փոխադարձ միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր: Զրուցակիցները հեռանկարային համարեցին համագործակցությունը զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում: Երկուստեք բարձր գնահատվեց դարերի ընթացքում եգիպտահայերի նշանակալից ներդրումը Կահիրեի մշակութային-հասարակական կյանքում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |