Քաղաքագետ. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն անիմաստ է![]() 23 հոկտեմբերի 2012 - 18:09 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն անիմաստ է»,- համոզված է քաղաքագետ Արմեն Աղայանը: Նա այս հանդիպումից ոչինչ չի ակնկալում: «Հայ հասարակությունը պահանջում էր, որպեսզի «Մադրիդյան սկզբունքներ»-ի շուրջ բանակցությունները դադարեցվեն: Եթե Հայաստանը հանդիպեր Ադրբեջանի արտգործնախարարի հետ և ասեր, որ այս, այս, այս հարցերը մինչև չանենք այլևս չենք հանդիպի կամ այդ հանդիպումները իմաստ չեն ունենա, այդ դեպքում՝ ուրիշ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Աղայանն ու ավելացրեց, որ չի հավատում, որ մեր բանակցողները կանեն դա: Քաղաքագետը նկատեց՝ գուցե սաֆարովյան իրադարձություններից հետո որոշակիորեն կոշտացվեն դիրքորոշումները, բայց ձևական փոքր-ինչ կոշտացումը խիստ անբավարար է և չի բխի առկա իրողությունների տրամաբանությունից: «Եթե բարդույթ ունի մեր դիվանագիտությունը իր նախկին դիրքորոշումից հրաժարվելու առումով, ուրեմն կարող են սաֆարովյան իրադարձությունները օգտագործել, գումարել դրան, որ հայ ժողովուրդը համաձայն չէ մեր նախկին քաղաքականությանը և հրաժարվել»,- ասաց Արմեն Աղայանը: Հիշեցնենք, որ այսօր պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե ի՞նչ հետևանք կունենա Սաֆարովի արտահանձնումը և հերոսացումը բանակցային գործանթացի վրա, փոխարտգործնախարար Զոհրապ Մնացականյանն ասաց, որ Սաֆարովի արտահանձնումով ու հերոսացումով առաջ են գալիս հանգամանքներ, որոնք պահանջելու են համապատասխանեցում մտցնել բանակցություններում: Ավելացնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմումը կկայանա Փարիզում: Հանդիպման ժամկետները դեռ ճշտված չեն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |