ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը մտադիր է ակտիվացնել հայ-գերմանական տնտեսական կապերը![]() 23 հոկտեմբերի 2012 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ , ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը դեսպանին ներկայացրեց հայ–գերմանական տնտեսական կապերը և դրանցում Պալատի արածն ու անելիքը։ Խոսելով հայ–գերմանական համագործակցության նախընտրելի ոլորտների մասին՝ Մարտին Սարգսյանը հատկապես կարևորեց գյուղատնտեսական մթերքներ վերամշակման, բարձր տեխնոլոգիաների և տուրիզմի բնագավառները, որոնցում դեռևս չօգտագործված ռեզերվներ շատ կան։ Դեսպանը նշեց, որ Գերմանիայում այնքան էլ շատ չգիտեն Հայաստանի մասին, ուստի կարելի է սկսել լիաժեք ինֆորմացիայի փոխանակումից և փոխայցելություններից ու ցուցահանդեսներից։ Պարոն Մարտին Սարգսյանը դեսպանին վստահեցրեց, որ Պալատը պատրաստակամ է աջակցելու գերմանական կողմի ցանկացած ձեռնարկմանը, հայտնում է ՀՀ ԱԱՊ լրատվական ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |