Բերդ-Նավուր ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից վարորդը զոհվել է. Ուղևորը հիվանդանոցում է![]() 23 հոկտեմբերի 2012 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Այսօր` հոկտեմբերի 23-ին` ժամը 14.00-ին, ահազանգ է ստացվել, որ Բերդ-Նավուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարար ջոկատից 6 հրշեջ-փրկարար, PanARMENIAN.Net ին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը : Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Քոռ աղբյուր» հանդամասի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ձորը շրջվել «ՈւԱԶ» մակնիշի 59 տլ 706 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վարորդ` 1968 թ. ծնված Աերգեյ Մելիքյանը տեղում զոհվել է, իսկ ուղևոր` 1952 թ. ծնված Արուշան Քոսակյանը ստացել է մարմնական վնասվածքներ և ինքնուրույն մեկնել է Բերդ քաղաքի բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Մելիքյանի դին: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |