ՀՀ և ԼՂՀ նախագահները հետևել են Արցախի ՊԲ զորավարժությունների ընթացքին

ՀՀ և ԼՂՀ նախագահները հետևել են Արցախի ՊԲ զորավարժությունների ընթացքին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին հետևել են Արցախի արևելյան մասում տեղի ունեցող Պաշտպանության բանակի զորավարժությունների ընթացքին:

Զարավարժությունների ավարտից հետո նախագահները պարգևներ են հանձնել զորավարժությունների ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:

Այնուհետև Նախագահները մասնակցել են զորամասերից մեկում նոր զորանոցի բացման արարողությանը:

Նույն օրը ԼՂՀ Պաշտպանության նախարարությունում հայկական երկու հանրապետությունների ղեկավարները մասնակցել են ընդլայնված խորհրդակցությանը` նվիրված զորավարժությունների արդյունքների ամփոփման խնդիրներին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---