ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ» ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԶՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ20 ապրիլի 2005 - 09:22 AMT PanARMENIAN.Net - Եթե Հայոց ցեղասպանությունը չճանաչվի եւ չդատապարտվի, ապա նման հանցագործութունները մարդկության դեմ կկրկնվեն: Այդ մասին այսօր «Ծանրագույն հանցագործություն, ծայրահեղ մարտահրավերներ. Ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները» միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողներին է հայտարարել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: ՀՀ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ 20 դարում եղել է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ նաեւ Հոլոքոսթը, Ռուանդայի ցեղասպանությունը եւ այլ ցեղսպանություններ այլ երկրներում: «Չի նշանակում սա արդյո՞ք որ ցեղասպանության սպառնալիքը անպակաս է մարդկությունից նրա ողջ զարգացման ընթացքում»,-նշել է նա: Վ.Օսկանյանի խոսքերով, «հայկական հարցը» վաղուց արդեն դուրս է եկել զուտ հայկականի շրջանակներից, ինչի մասին է վկայում նաեւ այն փաստը, որ 50 երկրների ներկայացուցիչներ այսօր Երեւանում մեկնարկած միջազգային համաժողովի ընթացքում փորձում են ուղիներ գտնել ապագայում ցեղասպանության կրկնումը կանխարգելելու համար:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |