ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻՑ ՈՉ ՈՔ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ՉԷՐ ԴՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ20 ապրիլի 2005 - 09:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Խուան Մենդեզին, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Խ.Մենդեզի խոսքերով, իր մասնակցությունը Երեւանում մեկնարկած «Ցեղասպանությունն ու մարդու իրավունքները» միջազգային համաժողովին խոսում է այն մասին, որ մեծ ցանկություն կա հասկանալու եւ գնահատելու, թե ինչ է կատարվել անցյալ դարասկզբին հայ ժողովրդի հետ: Ժողովրդի պատմական հիշողությունը լավ օգնական է այդ գործում եւ հնարավորություն կտա միջազգային հանրությանը լիարժեք պարզաբանել կատարվածը, նշել է նա: Իր հերթին Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Հայոց եղեռնի իրականացմանն ականատես ժամանակակիցներից ոչ ոք կասկածի տակ չէր դնում դրա բուն էությունը, եւ հայ ժողովուրդը ներկայում ընդամենը թարմացնում է միջազգային հանրության հիշողությունը: Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Խուան Մենդեզին համաժողովին մասնակցության համար եւ նշել, որ Հայաստանը շարունակում է մեծ ակնկալիքներ ունենալ միջազգային հանրությունից Հայոց Ցեղասպանության փաստին արդարացի գնահատական տալու գործում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |