ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՆՈՐԸՆՏԻՐ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել գերմանացի կարդինալ Յոզեֆ Ռատցինգերին Հռոմի Կաթողիկե եկեղեցու ղեկավար ընտրվելու կապակցությամբ, հաղորդում է ՀՀ մամլո ծառայության ղեկավարը: Դիմելով նորընտիր Պապ Բենեդիկտ Տասնվեցերորդին, ՀՀ նախագահը մասնավորապես գրել է.«Համոզված եմ, որ հաջողությամբ կպսակվեն Ձեր բոլոր աստվածահաճո նախաձեռնությունները, եւ Հռոմի Կաթողիկե եկեղեցին կշարունակի իր կարեւոր ավանդն ունենալ կրոնական հանդուրժողականության եւ միջազգային խաղաղության ամրապնդման գործում` ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության եւ արդարության հաստատման:

Վստահ եմ, որ Ձեր կառավարման օրոք ավելի կամրապնդվեն Հայաստանի եւ Վատիկանի, Հայ Առաքելական եւ Կաթողիկե եկեղեցիների միջեւ արդեն իսկ ձեւավորված ջերմ եւ բարեկամական հարաբերությունները»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---