Կանադայում տեղի է ունեցել Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի շնորհանդեսը

Կանադայում տեղի է ունեցել Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-24-ը Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Կանադայի Հայ դատի գրասենյակի կազմակերպմամբ Տորոնտո, Օտտավա և Մոնրեալ քաղաքներում տեղի ունեցավ Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի շնորհանդեսը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: New York Times պարբերականի կողմից ամենաշատ վաճառվող (bestseller) ճանաչված պատմա-գեղարվեստական գիրքը պատմում է Հայոց ցեղասպանության մասին` կենտրոնանալով մեկ զույգի` Արմեն Պետրոսյանի և Էլիզաբեթ Էնդիկոտտի սիրո պատմության վրա:

Օտտավայում շնորհանդեսը կայացավ հոկտեմբերի 23-ին քաղաքի լավագույն` «Ռիդո» կենտրոնի Chapters գրախանութում:

Շնորհանդեսին ներկա գտնվող հյուրերին ուղղված իր խոսքում` Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը ընդգծեց Հայոց ցեղասպանության ճանաչման և «ցեղասպանություն» երևույթի դատապարտման կարևորությունը` նման ոճրագործությունները հետագայում բացառելու նպատակով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---