ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԸ20 ապրիլի 2005 - 10:26 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը ողջունում է Հայաստանի ձգտումը համատեղ ջանքերով ապագայում կանխելու 90 տարվա վաղեմության դեպքերի կրկնությունը: Այդ մասին այսօր հանդես գալով «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր. մարդու իրավունքները եւ ցեղասպանությունը» միջազգային համաժողովում հայտարարել է ՄԱԿ-ի ցեղսպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Խուան Մենդեսը: Նրա խոսքերով, ցեղասպանությունը իրոք ծայրագույն հանցագործություն է, քանի որ, ըստ «ցեղասպանություն» հասկացության սահմանման, այն ուղղված է մարդկանց ոչնչացմանը էթնիկ, կրոնական կամ ռասայական հատկանիշով: Խ.Մենդեսի խոսքերով, հանցագործների մոտ անպատժելիության զգացումը ավելացնում է ցեղսպանությունների կրկնման ռիսկը, եւ անհրաժեշտ է փակել այդ շրջանը մեղավորներին միջազգային դատարանում դատելու ճանապարհով: Նրա խոսքերով, ըստ ցեղասպանությունների կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիայի, այնտեղի նորմերը ունեն «յուս կոգենս» կարգավիճակը, այսինքն, նույնիսկ եթե պետությունը չի ստորագրել կոնվենցիան, ապա միեւնույն է պարտավոր է կատարել նրա պահանջները: «Հայաստանի պատմությունը արժեքավոր է ցեղասպանությունների կանխարգելամ տեսակետից»,-հայտարարել է Խ.Մենդեսը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |