Հայաստանում չեղյալ կհայտարարվեն տուրքերը հակամարտող և պատերազմող երկրներից ժամանած հայերի համար

Հայաստանում չեղյալ կհայտարարվեն տուրքերը հակամարտող և պատերազմող երկրներից ժամանած հայերի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 24-ին 98 «կողմ» ձայներով ընդունել է օրինագիծ «Պետական տուրքերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Ուղղումների համաձայն, այսուհետև Հայաստանում չեղյալ կհայտարարվեն Հայաստան մուտքի արտոնագրի երկարացման և ժամանակավոր բնակության համար փաստաթղթեր ստանալու տուրքերն այն երկրների հայազգի քաղաքացիների համար, որտեղ ստեղծվել է արտակարգ իրավիճակ, որը սպառնում է կյանքին և առողջությանը:

Հայաստանում մուտքի արտոնագրի երկարացումը մեկ մարդու համար արժի օրական 500 դրամ (շուրջ 1.2 դոլար): Հայաստանում ժամանակավոր կացության համար փաստաթղթեր ստանալն արժի 105-150 հազար դրամ (250-370 դոլար):

Օրինագծի քննարկման ժամանակ Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հաղորդել է, որ տվյալ պահին Հայաստանում գտնվում են Սիրիայից ժամանած շուրջ 5000 հայեր, որոնց 70 տոկոսը չունեն ՀՀ քաղաքացիություն: Այդ մարդկանց մոտ հաճախ խնդիրներ են առաջանում մուտքի արտոնագիրը երկարացնելու և ժամանակավոր բնակության փաստաթղթեր ստանալու հետ կապված:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---