Երևանում քննարկել են Հայաստանի ու Մոլդովայի սոցիալական ներդրումների հիմնադրամների աշխատքնը

Երևանում քննարկել են Հայաստանի ու Մոլդովայի սոցիալական ներդրումների հիմնադրամների աշխատքնը

PanARMENIAN.Net - ՀԲ և ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 24-25 Երևանում անցնում է «Հայաստանի ու Մոլդովայի սոցիալական ներդրումների հիմնադրամների զարգացման հեռանկարները» խորագրով երկօրոյա խորհրդաժողովը: Միջոցառմանը մասնակցում են պաշտոնյաներ Հայաստանից ու Մոլդովայից, պրակտիկ մասնագետներ Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, փորձագետներ դոնոր կազմակերպություններից:

Ինչպես ողջույնի խոսքում նշեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, հիմնադրամի գործունեությունը տարիներ շարունակ ուղղված է եղել մարզերի բարեկեցության բարձրացմանը, մասնավորապես, վերանորոգվել է մոտ 100 դպրոց ու մանկապարտեզ, վերականգնվել է ջրամատակարարումը, տրամադրվել են այլ որակյալ և անհրաժեշտ ծառայություններ, այդ թվում և ապակենտրոցաման գծով: «ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Հիմնադրամի աշխատանքն ու նույն արդյունավետությունն է ակնկալում հետագա ծրագրերի իրագործման ժամանակ»,-ասել է նա:

Իր հերթին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին հայտնել է, որ 17 տարվա ընթացքում հիմնադրամը մոտ 83 մլն դոլար է հատկացրել երեք ծրագրերի համար: Այսօրվա դրությամբ Հայաստանում իրագործվում է արդեն ծրագրի երրորդ փուլը, որը կավարտվի 2014թ. հունիսին: ՀԲ ներկայացուցիչը կարևորեց այն, որ ծրագիրը թույլ է տալիս հաղթահարել աղքաությունը Հայաստանի համայնքներում աշխատատեղերի ստեղծման հաշվին, առավել ևս, որ հիմնադրամի համայնքահեն ծրագրարեի շահառուներ են դարձել 850 համայնքներ:

Հայաստանի և Մոլդովայի Սոցիալական ներդրումային հիմնադրամների ղեկավարներ Աշոտ Կիրակոսյանը Բորիս Պոպոդյուկը կարևորել են տեղեկատվության փոխանակումն ու աշխատանքի փորձի փոխանակումը մշակելու համար նոր նախագծերի իրականացման ռազմավարությունը՝ նոր մեթոդների ու աշխատանքի նոր մոդելների կիրառմամբ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---