ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. Բոլորը մտահոգ են ԼՂ հակամարտության հարցում առաջընթացի բացակայությամբ24 հոկտեմբերի 2012 - 13:44 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության մեջ առաջընթացի բացակայության հետ կապված: «Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղին, բոլորը մտահոգված են առաջընթացի բացակայությամբ և առանձին վայրերում իրավիճակի վատթարացմամբ. միայն այս տարի սպանվել է 28 մարդ: Ես անձամբ կիսում եմ այդ մտահոգությունը: Մենք շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և նրա համանախագահներին` Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին»,- հայտարարել է Զանյերը «Իտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում: Գլխավոր քարտուղարի խոսքով, ոչ մի միջազգային ջանք չի կարող գործել, եթե երկու կողմերից չկա քաղաքական կամք բանակցությունների ճանապարհով խաղաղություն հաստատելու համար: «Ես դա նշել եմ վերջերս Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ նախարարների` Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ: Բանակցությունների էությանը վերադառնալը և դեպի ապագան կողմնորոշումը լարվածության թեժացումը կանխելու և տարածաշրջանում երկար սպասված անվտանգություն ապահովելու միակ միջոցն են»,- հավելել է Զանյերը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |