Սպիտակ տուն. ԱՄՆ-ն այնուամենայնիվ պատրաստ է Իրանի հետ ուղիղ բանակցությունների

Սպիտակ տուն. ԱՄՆ-ն այնուամենայնիվ պատրաստ է Իրանի հետ ուղիղ բանակցությունների

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պատրաստ է քննարկել Իրանի հետ անմիջական բանակցությունների հնարավորությունը, սակայն դեռևս պայմանավորվածություն այդ մասին չկա, հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին՝ հերթական անգամ հերքելով The New York Times-ի հաղորդագրությունը, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Երկուշաբթի, ԱՄՆ նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ նախագահ Օբաման ասաց, որ այդ հրապարակումը «չի համապատասխանում իրականությանը»:

The New York Times-ն իր կիրակնօրյա հրապարակման մեջ պնդում է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը պայմանավորվել են երկկողմ բանակցություններ սկսել Իրանի միջուկային խնդրի շուրջ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---