ԻՍՐԱՅԵԼԻ ԿՆԵՍԵՏԻ ԱՆԴԱՄԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԿՄԱՏՈՒՑԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ20 ապրիլի 2005 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Այսօր Իսրայելի Կնեսետի ներկայացուցիչ, կառավարության նախկին անդամ Յոսի Սարիդը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, տեղեկացնում է Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնաժողովը: Յոսի Սարիդը Իսրայելի առաջին բարձրաստիճան պետական պաշտոնյան է, որ հրապարակայնորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ պահանջել նրա մասին հիշատակումը մտցնել Իսրայելի ուսումնական ծրագրերում: Նշենք, որ Յոսի Սարիդը ժամանել է Երեւան` այսօր բացված «Ծանրագույն հանցանք, ծանրագույն մարտահրավեր: Ցեղասպանություն եւ մարդու իրավունքներ» գիտաժողովին մասնակցելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |