Քաղաքագետ. Թուրքիան Ռուսաստանի համար մրցակից չէ

Քաղաքագետ. Թուրքիան Ռուսաստանի համար մրցակից չէ

PanARMENIAN.Net - Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Սիրիայում կատարվող վերջին տագնապալի զարգացումները կապում է կոնկրետ ամսաթվի հետ. հոկտեմբերի 3-ին հրետանային արկեր ընկան թուրքական տարածքում, որին ի պատասխան Թուրքիան կրակ բացեց Սիրիայի ուղղությամբ: Ինչպես ասաց քաղաքագետը լրագրողների հետ հանդիպմանը, այդ զարգացումները շատ վաղուց հսկողությունից դուրս են եկել: Շաքարյանցի համար զարմանալի էր, որ այդ ամենից հետո Սիրիայի իշխանությունները շտապեցին ներողություն խնդրել Թուրքիայից:

Այդ տարածքը Սիրիայի և Թուրիքայի իշխող շրջանակների ջանքերով դարձել է յուրահատուկ համակենտրոնացման ճամբար: «Սիրիայում կատարվողը հակապետական դավադրություն է, որի մասնակիցներն են տարբեր պետություններ»,- ասաց Շաքարյանցը, նշելով, որ այս ամենից երևում է, որ Թուրքիայի և Սիրիայի պատերազմը պետք է թեժանա ու միայն թեժանա:

Այս հարցի շրջանակներում անդրադառնալով Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին՝ քաղաքագետը հավաստեց, որ Թուրքիան Ռուսաստանի համար մրցակից չէ:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---