ԲԱՔՈՒՆ ԵԱՀԿ ՄԽ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԿՈՉԵՐԻ ԿԱՐԻՔԸ ՉՈՒՆԻ20 ապրիլի 2005 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Բաքուն միանշանակ է ընկալում փոխզիջման կոչերը, որոնք առկա են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում, ուղղված ադրբեջանցի եւ հայ ժողովրդներին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նրա կարծիքով, նման հայտարարությունները հակասում են ղարաբաղյան կարգավորման միջնորդների առաքելությանը եւ իրավասություններին:«Մենք չենք գործում համանախագահների խոսքով, նրանք ընդամենը միջնորդներ են եւ պետք է կատարեն իրենց աշխատանքը»,-նշել է Ն.Մամեդովը: Նրա կարծիքով, համանախագահները պետք է դիմեն նման կոչով Հայաստանի ղեկավարաությանը եւ նրա ժողովրդին: Ն.Մամեդովը հավաստիացրել է, որ Բաքվի համար խոսք անգամ լինել չի կարող սկզբունքային զիջումների մասին: «Մեր դիրքորոշումը հստակ է` պետք է ապահովվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, գրավյալ տարածքները պետք է ազատվեն, փախստականները պետք է վերադառնան իրենց հարազատ օջախները: Եթե այդ սահմաններում լինի որեւէ զիջում, ադրբեջանական կողմը, քննարկելով այն, որոշում կկայացնի»,-ընդգծել է նա: Անդրադառնալով կարգավորման ընթացքի հարցին` Ն.Մամեդովը նշել է, որ բանակցությունները ընթանում են ի օգուտ Ադրբեջանի: «Այդպիսով, Բաքուն ցուցադրում է իր դիվանագիտական առավելությունը, իսկ Երեւանը չի կարող առաջ անցնել քաղաքական ատավիզմից: Հայաստանը փակուղի է մտել: Նրանք չեն կարողանում ինքնուրույն որեւէ որոշում կայացնել: Նրանց համար իրավիճակը չի նորմալանա, անկախ այն բանից, կվարի նա բանակցություններ թե ոչ»,-ասել է նա: Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած առանձին հանդիպումների առիթով նա նշել է, որ ի սկզբանե չէր նախատեսվում բանակցությունների ձեւաչափի փոփոխություն, եւ եթե դա տեղի է ունեցել, ապա դա հայկական կողմի տրամադրությունների ցուցանիշ է: Ն.Մամեդովը շոշափել է նաեւ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության զեկույցի ճակատագիրը: Նա գտնում է, որ այդ թեման բաց է ՄԱԿ-ում քննարկումների համար, մյուս կողմից, հնարավոր են նաեւ առաքելության նոր այցեր տարածաշրջան: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |